Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը լքում է զբաղեցրած պաշտոնը: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ինքը՝ Վարդան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ ինքը լքում է պաշտոնը այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Մանրամասներ Թադևոսյանը չհայտնեց:
Թադևոսյանը ՔԿ-ում մամուլի քարտուղարի պարտականությունները կատարում է 2021 թվականի ապրիլից: