Այսօր՝օգոստոսի 29-ին, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ։ Առաջիկայում՝ սեպտեմբերի 2-ին, մեկնարկում են թուրք-ադրբեջանական ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները։ Ադրբեջան է ժամանել Թուրքիայի թռիչքային և ինժեներատեխնիկական անձնակազմը․ զորավարժություններին ներգրավված են լինելու Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի մոտ 30 միավոր տեխնիկա՝ ՄիԳ-29, Ֆ-16, ՍՈԻ-25 ինքնաթիռներ, ինչպես նաև Մի-35, Մի-17, ՈՒՀ-70 ուղղաթիռներ։
Արդբեջանում սեպտեմբերի 2-16-ն ընկած միջակայքում անցկացվելիք ամենամյա զորավարժությունները կրում են «ԹուրԱզ Արծիվ-2019» անվանումը։
Այժմ անց են կացվում զորավարժությունների կազմակերպման հետ կապված նախապատրաստական աշխատանքներ, այդ թվում՝ անձնակազմի տեղակայում, զորավարժությունների պլանավորում և այլ կազմակերպչական հարցեր։
Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքին:
«ԹուրԱզ Արծիվ-2019» զորավարժություններն ընթանում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև գործող ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի շրջանակներում։
Ադրբեջանի ԱԳ նախարարը հիշեցրել է Հայաստանից «օրինական ակնկալիքների» մասին՝ խաղաղության գործընթացի շրջանակներում
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության գործընթացի շրջանակներում աշխատում են մի շարք ուղղություններով...