Արարատի մարզի Ռանչպար գյուղում սկսվել է մանկապարտեզի շենք շինարարությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մանկապարտեզի շենքի կառուցման խոստումը տրվել է այս տարվա մարտի 16-ին Ռանչպար կատարած այցի ժամանակ։
Համաձայն Նիկոլ Փաշինյանի գրառման՝ մանկապարտեզի շենքը կառուցվում է ռուսաստանցի գործարար Մամիկոն Կարապետյանի միջոցներով։
«Սա նաև փորձնական ծրագիր է, որի արդյունքներով պիտի որոշում կայացնենք Հայաստանում մանկապարտեզաշինության լայնածավալ ծրագիր իրականացնելու մարտավարության վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Հրադադարի խախտում, վիճաբանություն՝ ԱԺ-ում, Հաղթանակի 80-րդ տարեդարձ․ շաբաթվա կարևորը՝ Armenia Today-ից
Մայիսի 3-8-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ Ադրբեջանն ու Հայաստանը հրադադարի ռեժիմի խախտումների...