• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
09 Հունիս 2025 04:11
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Թուրքիայի կողմից նվաճողական քաղաքականությունը շարունակվում է․ քաղաքագետ

Կարծիք, Հարցազրույց, Տարածաշրջան, Քաղաքականություն,
14 Հուլիս 2022 17:50
ShareShareShare
telegram

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արդեն ինչ-որ արդյունք կա։ Նրա խոսքով՝ վերջնական ինչ-որ գործընթացի փուլ է ավարտվում, և Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին հայտարարությունը հենց այդ համատեքստում պետք է դիտարկել։

«Բանակցությունների բովանդակությունը գուցե ամբողջությամբ կհրապարկվի, գուցե՝ ոչ, բայց, ամեն դեպքում, ակնկալվում է, որ ամբողջական հրապարակումը դժգոհության է հանգեցնելու։ Եվ որպեսզի այդ դժգոհությունը բաժանվի մասերի, այսինքն, այսպես ասած, ինչ-որ տեղ «գոլորշի» դուրս գա, հիմա մասնակի է հրապարակվում, ասվում նաև, թե գործընթացը գրեթե ավարտվում է։ Իսկ հետո, երբ արդեն ինչ-որ ամփոփիչ հայտարարություն կլինի, այդ ժամանակ կհայտարարեն, կասեն՝ տեսեք, մենք զգուշացրել ենք, և ահա՝ սա է տեղի ունեցել։ Սխալն այն է, որ մենք տեղյակ չենք գործընթացի բովանդակությունից, չգիտենք՝ ինչն է առևտրի առարկան։ Կամ՝ արդյոք միայն տեխնիկական հարցեր են քննարկվում։ Ի դեպ, թուրքական մամուլից տեղեկանում ենք, որ քաղաքական հարցեր ևս քննարկվում են, մինչդեռ հայկական կողմից ոչինչ չի հրապարակվում, ինչը հարցեր է առաջացնում։ Լուրջ մտավախություն կա, որ ամբողջությամբ գուցե չիմանանք, թե ինչ է տեղի ունեցել, երբ անգամ ինչ-որ ամփոփիչ հայտարարություն, հստակ պայմանավորվածություն, մասնավորապես՝ սահմանի փաստացի բացում լինի»,- Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում նշել է Միքայելյանը։

Ինչ վերաբերում է Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու, նաև օդային բեռնափոխադրումներ իրականացնելու հետ՝ նա շեշտեց․ «Այստեղ հարց է՝ ցանկում Ադրբեջանի քաղաքացիներն ընդգրկվելո՞ւ են, թե՞ ոչ։ Եթե այո, մի պատմություն է, եթե ոչ՝ ուրիշ։ Բացի այդ, այս պահի դրությամբ օդային բեռնափոխադրումները կամ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը հասկանալի քայլ է։ Սա փոքր քայլից դեպի մեծ քայլ մարտավարություն է, և դեռ պարզ չէ, թե ինչ խնդիրներ կարող են ծագել։ Սա, մեծ հաշվով, նախապատրաստական փուլ է»։

Ինչ վերաբերում է հարաբերությունների կարգավորման հնարավորությանը՝ մեր Միքայելյանը նշեց․
«Իհարկե, խոշոր հաշվով, գործ ունենք նույն Թուրքիայի հետ, որը որևէ փոփոխության չի ենթարկվել և որը պատիժ չի կրել։ Սա այն Թուրքիան է, որը երկու տարի առաջ Ադրբեջանի հետ ագրեսիա է իրականացրել Հայաստանի ու Արցախի դեմ։ Այդ ագրեսիան այսօր ևս շարունակում է։ Բացի այդ, մենք պետք է գիտակցենք, որ վերոնշյալ՝ հայ-թուրքկաան հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացը տեղի է ունենում Հայաստանի կապիտուլյացիայի պայմաններում։ Այս գործընթացի պատճառ ու պայման է դարձել Հայաստանի պարտությունը։ Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա նախ պետք է նշել, որ Ցեղասպանության թեման Հայաստանի իշխանությունների օրակարգից դուրս է եկել։ Բացի այդ, նրանք ամբողջությամբ հրաժարվեցին բանակը վերաարդիականացնելու գործընթացից, ինչ էլ հայտարարեն, դա փաստ է։ Կարծում եմ՝ նախապայմանները Հայաստանի կողմից կամ ամբողջությամբ կամ մասնակի կատարվել են։ Եթե մենք հարաբերությունների լավացման տակ հասկանում ենք միայն իրավական պայմանավորվածություններ ասվածը, հավաբանար, դա տեղի կունենա։ Բայց եթե հասկանում ենք խորքային փոփոխություն, ապա համոզված եմ, որ դրա մասին խոսք լինել չի կարող։ Սա ասում եմ՝ հաշվի առնելով պատերազմից մեկուկես տարի անց Թուրքիայում կատարված սոցհարցումները, որի տվյալներով՝ Թուրքիայի համար Հայաստանը թիվ մեկ թշնամի է համարվում»։

Նրա խոսքով՝ այդ ատելությունը տարածվում ու գեներացվում է հենց Էրդողանի իշխանության, նրան կողմնակից կուսակցությունների, նաև փորձագիտական դաշտի կողմից։

«Հայաստանի նկատմամբ ատելությունն աճում է։ Այսպիսով՝ Թուրքիան հարաբերությունների նորմալիզացումը որպես Հայաստանի նկատմամբ հարձակվողական քաղաքականության ևս մեկ քայլ է դիտարկում։ Մի կողմից իրավական մակարդակով հարաբերությունները նորմալիզացվում են, բայց, փաստացի, Թուրքիայի կողմից նվաճողական քաղաքականությունը շարունակվում է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

telegram
Tags: Հայ-թուրքական հարաբերություններՀրանտ ՄիքայելյանՊայմանավորվածություններՓաշինյան-Էրդողան հեռախոսազրույցքաղաքագետ

Առնչվող Նորություններ

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ գործող իշխանությունների...

Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի գյուղատնտեսության նախարարի այցը Երևան

07 Հունիս 2025 16:53

Թբիլիսիից պարզաբանել են, թե ինչու է չեղարկվել Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հունիսի 6-ին նախատեսված այցը...

Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է հրկիզել իրեն

Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին. Սիմոնյան

07 Հունիս 2025 15:52

Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսի 7-ին, Տելեգրամում գրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ...

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

07 Հունիս 2025 15:00

Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը...

Ավելին
  • Լուրեր
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

«Չի համապատասխանում իրականությանը». Բաղդասարյանը հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Վենսը բանակցություններից առաջ ՌԴ-ին պատժամիջոցներով ու ռազմական գործողություններով է սպառնացել
Աշխարհում

ԱՄՆ փոխնախագահը քննադատել է Բայդենին՝ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար

08 Հունիս 2025 23:51

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը քննադատել է ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմին՝ Կիևին ռազմական օգնություն տրամադրելու և Ուկրաինայում հակամարտության...

ԿարդալDetails
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ