«Արցախում կայացած ընտրությունները, Հայաստանում նախորդ տարիներին կայացած ընտրությունների հետ համեմատած, պետք է փաստենք, և միշտ է արձանագրվել, որ անցել են բավականին ժողովրդավար, մրցակցային մթնոլորտում»,- այս մասին դեկտեմբերի 17-ին կայացած ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստից հետո ճեպազրույցի ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Նա ավելացրել է, որ հայկական երկու հանրապետություններն այնպիսի տեսանելի և անտեսանելի կապերով են իրար փոխկապակցված, որ մի տեղ առկա որևէ մշակույթ, անպայման իր ազդեցությունն ունենում է մյուս տեղում և եթե ամբողջությամբ չի կրկօրինակվում, ապա առնվազն ազդեցություն ունենում է:
«Այո, Արցախում ընտրությունները համեմատաբար ազատ են եղել: Բայց խոսքն այս տարբերակման մասին չէ, մենք որպես ազգ, որպես հանրույթ պետք է հասկանանք, որ զարգացման այլ աստիճանի վրա կարող ենք կանգնել, եթե որդեգրենք ավելի ժողովրդավար խաղի կանոններ»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Վարչապետի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան․ խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան, հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Նա ակնհայտ սուտ է...