«Դիմադրություն» շարժումը կառավարության շենքի մոտ է։ Պատգամավորները հանդիպում են պահանջում նախարարների հետ:
«ԲՏԱ նախարարն ու Ֆինանսների նախարարներն ասացին, իբր, այստեղ չեն, իսկ Դումանյանն ասաց՝ սիրով միայն ինձ կընդունի»,- կառավարության շենքի դիմաց այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ նշելով, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ զրույցում ասել է, որ պահանջում են հանդիպում հինգ պատգամավորի հետ։
«Դրանից հետո ասաց՝ հիմա զբաղված է, հնարավոր է կես ժամից»,- ասաց Գալստյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։