Ազգային ժողովում կստեղծվի խորհրդակցական մարմին, որում կընդգրկվեն իշխանության և ընդդիմության պատգամավորները, տեղեկանում ենք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունից։
Ըստ կարգադրության՝ մինչև 8-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը (հունիս-խմբ․) կձևավորվի հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին՝ միջկուսակցական և միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով։
Խորհրդակցական մարմնի ղեկավարն է լինելու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Անդամներն են՝ ՔՊ պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը և Լիլիթ Գալստյանը։


























