• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հունիս 2025 02:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

«Ակօս»-ի խմբագիրը գնահատել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կարծիք, Հարցազրույց,
19 Հուլիս 2024 21:30
ShareShareShare
«Ակօս»-ի խմբագիրը գնահատել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
telegram

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն Armenia Today-ի հետ զրույցում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմելու անհրաժեշտության մասին Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն «անիմաստ և անհեթեթ» է անվանել։

Ապրիլին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր Հայոց ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ կառավարության օրակարգում նման հարց չկա։

«Շատ անիմաստ եմ համարում 1915 թվականի զոհերի ցուցակ կազմելու առաջարկը, որովհետև իրականալի չէ հարյուր տարի անց անվանացանկ պատրաստել և դրանով փաստել, որ 1,5 միլիոն նահատակներ ենք տվել: Սա շատ անհեթեթ առաջարկ է, իրականանալու հնարավորություն բացարձակապես չունի»,- ասել է Էստուկյանը՝ ընդգծելով, որ ցեղասպանության փաստն այն է, որ «հայ ժողովուրդը մինչև 1915թ․ իր գոյությունը պատմական Հայաստանում է պահել և այսօր չկա»:

Մեկնաբանելով այն կարծիքներն ու լրատվամիջոցների հրապարակումները, թե ՀՀ իշխանությունները հրաժարվում են ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունից, Էստուկյանն ընդգծել է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջներ չունի, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը նշանակություն չունի և որևէ էական ազդեցություն չի ունենա:

«Հայաստանը ցեղասպանության հետ առնչված պահանջ չունի, այսինքն՝ պահանջ ասելով պետք է հասկանանք հողային, բարոյական, նյութական հատուցում, այս ամենը մեր օրակարգում չկա»,- ասել է նա՝ նշելով, որ Հայաստանի անկախացումից ի վեր բոլոր երեք նախագահները և ներկայիս վարչապետը հայտարարել են, որ Երևանը հողային պահանջներ չունի Թուրքիայից։

Ըստ նրա՝ «Ռոբերտ Քոչարյանի վարած ռազմավարությունը ցեղասպանության միջազգային ճանաչումն էր, այսինքն՝ երկրների խորհրդարաններին համոզելը, որպեսզի պաշտոնապես ցեղասպանություն կոչեն 1915 թվականի Մեծ Եղեռնը»։

«Դա Մեծ եղեռն էր և ցեղասպանություն, բայց ի՞նչ նշանակություն ունի այս կամ այն երկրորդ պետության ցեղասպանություն կոչելը, մենք ի՞նչ կշահենք: Շատ թվով երկրներ ճանաչեցին [ցեղասպանությունը], բայց սա նպաստ չբերեց: Մեզ նպաստ բերող միակ երևույթը Թուրքիայի խորհրդարանի նման որոշում կայացնելն է և դրա հավանականությունից շատ հեռու ենք: Ընդհակառակը, այդ հավանականությունը պարտադրելով՝ մենք երկխոսության լծակները կկորցնենք։ Մեզ համար երկխոսությունն ավելի էական է, քան թե պարտադրանքով այդ խոստովանությունն ստանալը»,- ընդգծել է Էստուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակությունը շատ ավելի ողջամիտ էր Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու հարցում, բայց Թուրքիան համապատասխան արձագանք չկարողացավ տալ, քանի որ ինչպես ավանդաբար, այսօր էլ փորձում է առավելապաշտական ռազմավարություն վարել և մերժում է Հայաստանի հետ բնականոն հարաբերություններ հաստատել։

Նա նաև կոչ է արել չկատարել Թուրքիայի բոլոր պահանջները՝ ընդգծելով, որ Անկարան և Բաքուն առավելապաշտաական ​​քաղաքականություն են վարում և ցանկանում են «ավելի շատ խլել Հայաստանից»։ Էստուկյանը նշել է, որ մոտ ապագայում չի ակնկալում Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայի հայ համայնքը վերաբերում Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Էստուկյանն ասել է, որ «տեղացի հայ համայնքը շատ ուրախ կլինի, երբ երկու երկրների հարաբերությունները բնականոն լինեն, ցամաքային ճանապարհով կարողանան այցելել Հայաստան»։

«Հայաստանն ամբողջ հայության համար ձգողականության ուժ ունի, բոլորիս համար հայրենիք է: Այստեղ սպասում են այդ հարաբերությունների կարգավորմանը. մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, և Հայաստանը մեր հոգու հայրենիքն է։ Մենք բարեկամությունը պետք է ողջունենք»,- ասել է նա։

«Ակօս»-ի խմբագիրը ապագայում հավանական է համարել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ իշխանությունները պետք է աշխատեն այդ ուղղությամբ։ Միաժամանակ Էստուկյանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները «սիրում են թշնամությունը սրել», և այս պայմաններում Հայաստանի և Թուրքիայի միջև բարեկամությունը դժվար թե հնարավոր լինի։

Նրա խոսքով՝ թուրք ժողովրդի մեջ հայերի նկատմամբ թշնամանք կա, սակայն դա սրսկվել է երկրի իշխանությունների կողմից։ Նա ընդգծել է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ազդել այդ հարաբերությունների վրա։

«Թուրքիայի պետական միտքը գիտի, որ հայ համայնքը  Թուրքիայի քաղաքացիներ են, բայց համայնքի նկատմամբ ճնշում չկա, առօրյա կյանքի մեջ լուրջ խնդիրներ չկան: Ճնշումներ միգուցե կան, բայց մեր անձնական, անհատական կյանքի վրա ազդող ճնշումներ չեն»,- ասել է նա։

telegram
Tags: Armenia Today հարցազրույցԱկօսԲագրատ ԷստուկյանԹուրքիաՀայաստան

Առնչվող Նորություններ

Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

Սերբ ռեժիսոր Կուստուրիցան դատապարտել է Կարապետյանի կալանավորումը՝ այն որակելով տոտալիտարիզմի ձև

20 Հունիս 2025 17:28

Հայ Առաքելական եկեղեցու, կաթողիկոսի և հոգևորականությանն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումն Արևմուտքի կողմից հասարակության վրա ամբողջական վերահսկողություն սահմանելու...

Հունական թերթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նկատմամբ քիչ հետաքրքրության համար քննադատել է համաշխարհային հանրությանը

Հունական թերթը հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նկատմամբ քիչ հետաքրքրության համար քննադատել է համաշխարհային հանրությանը

16 Հունիս 2025 15:02

Հունական խոշորագույն թերթերից մեկը՝ «Վիման», հրապարակել է հայազգի հույն տնտեսագետ Տիգրան Ղալումյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագրի...

Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

Փորձագետը վերլուծել է Իսրայել-Իրան լարվածության հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա

15 Հունիս 2025 16:33

Քաղաքագետ Հրանտ Միքայելն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդմանը վերլուծել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման հնարավոր ազդեցությունն ու...

Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

Իրանի և Իսրայելի պատերազմից կարող է օգտվել Ադրբեջանը՝ հարձակվելով ՀՀ-ի վրա. Հրանտ Միքայելյան

14 Հունիս 2025 20:56

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն Armenia Today-ի «Խոսում ենք գլխավորի մասին» հաղորդման ընթացքում հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև լայնամասշտաբ ցամաքային...

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում ձգտում է վարկաբեկել Ռուսաստանի դիրքորոշումը․ Զատուլին

14 Հունիս 2025 15:20

Պետդումայի պատգամավոր և ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է Ադրբեջանի հակառուսական հռետորաբանության աճը: «Սվոբոդնայա Պրեսա» հրատարակչությանը տված հարցազրույցում նա...

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30

Ավելին
  • Լուրեր
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Իսրայելին

Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, քան Իսրայելի. Al Jazeera

22 Հունիս 2025 00:32
Ռադիկ Աբրահամյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները Հնդկաստանում անցկացվող միջազգային մրցաշարի առաջատարների շարքում են

21 Հունիս 2025 23:58
ԶԼՄ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանին Թուրքիա հրավիրելու մասին

ԶԼՄ-ն մանրամասներ է հայտնել Փաշինյանին Թուրքիա հրավիրելու մասին

21 Հունիս 2025 23:22
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ ու 3 տուժած․ ՆԳՆ

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ ու 3 տուժած․ ՆԳՆ

21 Հունիս 2025 22:17
Կարապետյանի ձերբակալությունը հետևանք էր նրա եկեղեցամետ դիրքորոշման. պատմաբան Յակուբ Ասաիդ

Կարապետյանի ձերբակալությունը հետևանք էր նրա եկեղեցամետ դիրքորոշման. պատմաբան Յակուբ Ասաիդ

21 Հունիս 2025 21:45
Հայաստանի միջոցով տարհանվել է Իրանում ուսանող Հնդկաստանի 110 քաղաքացի. ԱԳՆ

Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆ

21 Հունիս 2025 20:54
Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարել է գործում քաղաքական հետապնդման առկայության մասին

Արդարությունը վերականգնվելու է. Կարապետյանը հայտնել է կալանավորների իրավունքների համար պայքարելու ծրագրերի մասին

21 Հունիս 2025 20:04
Կիսում եմ հայ համայնքի անցյալի տառապանքները․ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիան պատրաստ է աջակցել Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջնորդների մակարդակով բանակցություններին․ Էրդողան

21 Հունիս 2025 19:45
«Անհեթեթություն է»․ Թիկնիզյանի գործակալը մեկնաբանել է ֆուտբոլիստի բարձր պահանջների մասին լուրերը

Թիկնիզյանը պայմանագիր է կնքել սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ

21 Հունիս 2025 19:16
Վրաստանում նոր ընտրություններ նշանակելու պահանջով բողոքի ակցիա է տեղի ունեցել

Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը․ դեսպան

21 Հունիս 2025 18:07
Իրանը մինչև հունիսի 18-ը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթերի արգելքը

Իրանը մինչև հունիսի 22-ը երկարաձգել է բոլոր չվերթների չեղարկումը․ ԶԼՄ

21 Հունիս 2025 17:27
Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

Դեպի Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները հուլիսի 1-ից պիտի իրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ

21 Հունիս 2025 16:54
Իրանի արտգործնախարարն առաջարկել է իսրայելցիներին ուղարկել Գրենլանդիա

Իրանը պատրաստ չէ բանակցել, քանի դեռ ագրեսիան շարունակվում է. Արաղչի

21 Հունիս 2025 16:36
«Ակօս»-ի խմբագիրը գնահատել է Հայոց ցեղասպանության ճանաչման և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

«Սա ճանապարհ է դեպի Թուրան», և «մենք դեմ չենք ճանապարհների բացմանը». Փաշինյանը բանավեճի է բռնվել «Ակօս» թերթի խմբագրի հետ

21 Հունիս 2025 16:16
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ գնահատել անվտանգության ապահովման հարցը

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին կոչ է արել սթափ գնահատել անվտանգության ապահովման հարցը

21 Հունիս 2025 15:38
ՄԻՊ-ը հայտնել է ընդդիմադիրների ձերբակալությունների ընթացքում խախտումների ահազանգերի մասին

ՄԻՊ-ը հայտնել է ընդդիմադիրների ձերբակալությունների ընթացքում խախտումների ահազանգերի մասին

21 Հունիս 2025 15:19
Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

Իտալիայի Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան ուխտագնացության նպատակով կայցելի Հայաստան

21 Հունիս 2025 14:30
Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

Միրզոյանը և Կալլասը քննարկել են Իրանից ՀՀ տարածքով երրորդ երկրների քաղաքացիների տարհանման հնարավորությունը

21 Հունիս 2025 13:57
Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

Հրանտ Դինքի դուստրը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում Հայաստանի հյուպատոսություն հիմնել

21 Հունիս 2025 13:11
«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկը» լիարժեք ներգրվում է Թուրքիայի կողմից առաջ մղվող «Միջին միջանցքին»․ Փաշինյան

21 Հունիս 2025 12:46
Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

Ես ճիշտ խողովակ չեմ, որ ձեր ուղերձը փոխանցեմ Էրդողանին․ Փաշինյանը՝ Մեծ ժողովի հայ պատգամավորին

21 Հունիս 2025 12:20
Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

Ոչ թե ուզում ենք տարածաշրջանում բաժանարար գծեր խորացնել, այլ հարաբերություններ հարթել․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:57
Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

Իմ այցը Թուրքիա պետք է ապահովի միջպետական երկխոսության հետագա ընթացքը․ Փաշինյան

21 Հունիս 2025 11:39
Проходит встреча Пашиняна с представителями армянской общины Турции (прямое включение)

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ (ուղիղ)

21 Հունիս 2025 11:30
Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

Փաշինյանն ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հրահանգել է «մաքրել» ուժային համակարգը․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:59
Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից. Սամվել Կարապետյան

«Կոտրված դատավոր և անմխիթար դատախազ». Կարապետյանը՝ իր դատավարության մասին

21 Հունիս 2025 10:27
ՔՊ-ում գլխավոր դատախազի դեմ բունտ է հասունանում․ ԶԼՄ

ՀՀ գլխավոր դատախազի եղբայրն աշխատանք է ստացել ՀԷՑ-ում․ ԶԼՄ

21 Հունիս 2025 10:14
Տարադրամի փոխարժեքը հունիսի 7-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հունիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հունիս 2025 09:40
Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 10-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 21-ին

21 Հունիս 2025 07:38
Իրանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ հարվածներ է հասցրել Իսրայելին
Աշխարհում

Իրանի համար ավելի հեշտ է հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բազաների վրա, քան Իսրայելի. Al Jazeera

22 Հունիս 2025 00:32

Իրանի զինված ուժերի համար ավելի հեշտ կլիներ հարձակվել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաների վրա, քան հարվածներ հասցնել Իսրայելի տարածքում գտնվող թիրախներին,...

ԿարդալDetails
Ռադիկ Աբրահամյանը հաղթել է շախմատի միջազգային մրցաշարում
Սփյուռք

Հայ շախմատիստները Հնդկաստանում անցկացվող միջազգային մրցաշարի առաջատարների շարքում են

21 Հունիս 2025 23:58

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացվող «Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում, հայտնում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ