Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 10 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ անդրադառնալով Shamshyan.com-ի տեղեկությանը, ըստ որի՝ Սպիտակում հոկտեմբերի 14-ին հնչել էին կրակոցներ, կան ձերբակալվածներ։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի էին ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ։
ԶԼՄ-ի տվյալներով՝ ձերբակալվածների թվում են նաև Համբարձումյանը և նրա որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը։






































