ՀՀ ներքին գործերի նախարարությունը Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքով ենթադրյալ խարդախության 5 դեպք է բացահայտել, կա 1 ձերբակալված, Armenia Today-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում, 5 դեպքով բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։
2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի մեկնարկային տուրում սեպտեմբերի 6-ին Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր 0-5 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Սեպտեմբերի 5-ին «Հետքը» գրել էր, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը, որոնք նախապես ամրագրվել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) կողմից, «սև շուկայում» վաճառվել են բազմապատիկ թանկ գնով։






































