Վերաքննիչ դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի պաշտպանների բողոքները, տեղեկացնում է Աջապահյանի պաշտպանական խումբը:
«Պաշտպանական կողմն ակնկալում էր դատավորի նման կեցվածքը, իսկ նրան հայտնած բացարկն, ամենայն հավանականությամբ, մերժվել է: Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է Առաջին ատյանի դատարանում՝ հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- հավելել են սրբազանի պաշտպանները:
Իրավապահ մարմինները հունիսի 27-ի խուզարկություններից հետո երկու ամսով կալանավորել էին Աջապահյանին՝ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Սրբազանը չի ընդունում մեղադրանքը: