Վերաքննիչ քրեական դատարանը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի տան հունիսի 18-ի խուզարկությունը ճանաչել է անօրինական, հայտնել է փաստաբան Լիանա Գասպարյանը։
Դատարանն իր որոշմամբ արձանագրել է Կարապետյանի իրավունքների խախտման փաստը և բավարարել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Կարապետյանի կողմից խուզարկություն կատարելու թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքը։
Փաստաբանի խոսքով՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար սկզբնապես բավարար փաստական հիմքեր չկային, ինչի արդյունքում Կարապետյանի տանը կատարված գործողություններն ակնհայտորեն անօրինական էին:
ՀՀ ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումները հունիսի 17-ին խուզարկություններ էին սկսել Կարապետյանի տանը՝ Երևանում նրա կողմից՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականության նկատմամբ իշխանությունների գործողությունները քննադատելուց հետո։ Հունիսի 18-ից Կարապետյանը երկու ամսով կալանավորվել էր, նրան մեղադրում են իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ: