Խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեից հավելել են, որ պաշտոնյային ձերբակալել են՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով նրան դատարան ներկայացնելու համար:
Armlur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը ՊՆ Երևանի ռազմական ոստիկանության պետի տեղակալն է, նրա անունը նշված չէ։