Քննչական կոմիտեն չի մեկնաբանել լուրը, թե այսօր կամ վաղը իրավապահները պատրաստվում են կրկին ներխուժել Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խուզարկություններ անցկացնել: Կոմիտեից Armenia Today-ին հայտնել են, որ մեկնաբանություն չունեն:
24News-ը, հղում անելով սեփական տեղեկություններին, գրել է, որ ահաբեկչության հետ կապ ունեցող քրեական գործի շրջանակներում ուժայինները պատրաստվում են խուզարկություններ անցկացնել Մայր Աթոռում:
Լրատվամիջոցը նշել է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ նման գործողություն իրականացնելու համար արդեն պատրաստվել են քննչական խումբ և ուղեկցող ուժայիններ։
Հունիսի 27-ին ԱԱԾ աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել Շիրակի թեմի առաջնորդարանում և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նստավայրում։ Ուժայինները երկու ժամ ժամանակ էին տվել այդ պահին Մայր Աթոռում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին, որպեսզի ինքնակամ ներկայանա իրենց մոտ, հակառակ դեպքում՝ սպառնացել էին վերադառնալ և ուժային գրոհ սկսել Վեհարանի վրա։ Աջապահյանն ինքն էր գնացել Քննչական կոմիտե, կալանավորվել էր՝ իշխանության բռնազավթման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով, ինչը չի ընդունում:
Կարդացեք նաև՝