ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, Armenia Today-ին հաստատեց կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ըստ նրա՝ Աբրահամյանը ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
2023թ. ապրիլին Գլխավոր դատախազությունը հայտնել էր Աբրահամյանին առնչվող ևս մեկ գործի մասին: Նախկին բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար: