Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 2012 թվականից հետախուզվող, հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության՝ Երևանի բնակիչ, 47-ամյա տղամարդուն Հայաստան է տեղափոխել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը:
Գերատեսչությունից մանրամասնում են, որ նա հետախուզվում էր խարդախություն և յուրացում կատարելու մեղադրանքով, խափանման միջոց է ընտրվել կալանքը: