ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման բաժանմունքի պետը ձերբակալվել է, Armenia Today-ին հայտնեց Հակակառուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Ձերբակալվել է տեսչական մարմնի ևս մեկ աշախատակից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական գործի շրջանակում խուզարկություն է իրականացվել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում։