Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման ենթարկելու և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարք կիրառելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, հայտարարել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
Ֆեյսբուքյան գրառման մեջ փաստաբանը պարզաբանել է, որ կատարվել են քննչական և այլ վարութային գործողություններ։
«Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,- նշել է Ալեքսանյանը։
Ապրիլի 29-ին Հակակոռուպիցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը տեղեկացրել էր, որ իրավապահ կառույցը քննչական գործողություններ է իրականացնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում։ Նա այդ մասին ասել էր՝ անդրադառնալով Գաբրիելյանին բերման ենթարկելու լուրին։
Ավելի ուշ նա մանրամասնել էր, որ դատարանում ապացուցողական գործողություն է իրականացվել, նախաձեռնված վարույթը վերաբերում է կաշառքին: