Իշխանությունները քննարկում են Արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում, գրել է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով՝ որպես այդ պաշտոնի թեկնածու դիտարկվում է նաև դատավոր Կարապետ Բադալյանը, որը Գրիգորյանի մտերիմ ընկերն է։ Նրանք ժամանակին զբաղվել են փաստաբանական գործունեությամբ, և նա դատավոր է նշանակվել 2018 թվականից հետո։
Լրատվականի համաձայն՝ Բադալյանը նաև վարչապետ Արսեն Խառատյանի նախկին խորհրդականի քրոջ ամուսինն է, և Հակակոռուպցիոն դատարանում նրան է մակագրվում նախկին իշխանությունների դեմ գույքի բռնագանձման գործերի մեծ մասը, չնայած կանխակալ մոտեցում ունի նախկինների նկատմամբ և բազմաթիվ հարցազրույցներ է տվել նրանց դեմ։
Սահմանադրական դատարանի դատավոր կարող է ընտրվել միայն 40 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձր մասնագիտական և բարոյական որակներ և առնվազն 15 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող իրավաբանը, հիշեցրել է թերթը։
Ապրիլի 17-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։