Coffee House ընկերությունում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Նա մանրամասնել է, որ գործողություններն իրականացվել են առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Coffee House-ի երևանյան բոլոր մասնաճյուղերը փակ են։ Լրատվամիջոցին ՀՀ պետեկամուտների կոմիտեից պարզաբանել էին, որ տվյալ ընկերությունում իրականացրել են հսկողական աշխատանք։