Գեղարքունիքի մարզում անչափահասի նկատմամբ բռնության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, Armenia Today-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Նրա տեղեկություններով՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործությունը, առավելագույն պատիժը՝ ազատազրկում երկու ամիս ժամկետով) հատկանիշներով:
Այսօր ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ մարտի 6-ին «աջ ստորին վերջույթի և որովայնի առաջնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8-ամյա Վ․ Ս․-ն։
Ըստ կայքի՝ տուժածի հայրը հայտնել էր, որ դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Ա․ Ն․-ն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն և պատճառել մարմնական վնասվածք: