Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ անդրադառնալով բնակավայրում փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանությանը։
ՔԿ խոսնակը հայտնել է, որ 9 անձանցից 3-ը ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է։
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել էր, մեկը՝ վիրավորվել։ Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, կայքին հայտնել էր, «զոհվածն իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը»: Ըստ Ախտոյանի՝ «վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն»:
Ավելի ուշ Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է հարուցվել։ Փետրվարի 5-ին ՔԿ խոսնակը հայտնել էր, որ Մերձավանում տեղի ունեցած սպանության վարույթով 2 ձերբակալված կա։
Փետրվարի 6-ին Shamshyan.com-ը գրել էր, որ դեպքը տեղի է ունեցել կենցաղային հարցերի պատճառով։ Կայքի տեղեկություններով՝ «մահացածը Երևանում հաշվառված 29-ամյա Գրիգոր Օհանյանն է»։