Փետրվարի 5-ին ձերբալաված 4 անձ, որոնց թվում Երևանի քաղաքապետարանի 3 պաշտոնյա է, կալանավորվել են, Armenia Today-ին տեղեկացրեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են»,- հավելել է խոսնակը։
Օհանջանյանի փոխանցմամբ՝ կալանավորված 4 անձանցից 3-ը Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ են։ Ձերբակալվածներն 8-ն են, որոնցից 4-ի նկատմամբ է կալանք կիրառվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից փետրվարի 5-ին Armenia Today-ին հայտնել էին, որ կոռուպցիոն բնույթի գործի շրջանակում Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումների պաշտոնյաներ են ձերբակալվել։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել էր, որ քաղաքապետարանի մի քանի աշխատակից է ձերբակալվել։
News.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ձերբակալվածների թվում են Երևանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։