Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած սպանության քրեական վարույթի շրջանակում 2 անձ է ձերբակալվել, Armenia Today-ին հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ փետրվարի 5-ի գիշերը զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ։ Ախտոյանի եղբայրը՝ Դավիթ Ախտոյանը, կայքին հայտնել էր, «զոհվածն իրենց հորաքրոջ որդին է, վիրավորը՝ ընկերը»: Ըստ Ախտոյանի՝ «վերջիններս փորձել են միջամտել, որ չմտնեն տուն»:
Ավելի ուշ Ավդալյանն Armenia Today-ին տեղեկացրել էր, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ում քրեական վարույթ է հարուցվել։ Ավդալյանը նաև հաստատել էր, որ միջադեպի հետևանքով մեկ անձ մահացել է, մեկը՝ վիրավորվել։