• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
08 Հունիս 2025 22:52
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Լրատվամիջոցները հայտնել են անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին

Իրավունք, Քաղաքականություն,
19 Հունիս 2024 00:28
ShareShareShare
Լրատվամիջոցները հայտնել են անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին
telegram

Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Զաքարյանն, առհասարակ, որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասել են Գլխավոր դատախազությունից։ Գերատեսչությունը, սակայն, չի հստակեցրել, թե երբ և որ փուլում են իրավապահները կայացրել այս որոշումը։

Զաքարյանի նկատմամբ քրեական գործը (նա պատգամավոր է ընտրվել 2021 թվականին ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով, ապա դուրս է եկել խմբակցությունից և ներկայումս անկախ պատգամավոր է) հարուցվել էր 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 ամիս անց։ Դատախազությունը նրան մեղադրանք էր առաջադրել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով։ Որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն այս լուրը կապում է այն բանի հետ, որ Զաքարյանը չի աջակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին և հրաժարվել է դնել՝ գործընթացն սկսելու համար պակասող իր ստորագրությունը։ Խորհրդարանական ընդդիմությունն ուներ 35 ձայն, իսկ համապատասխան որոշման նախագիծը ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 ձայն։

«Հետք»-ը հունիսի 16-ին հայտնել էր,  որ ԴԱՀԿ ծառայությունը կալանք է դրել Զաքարյանի և նրա կնոջ ունեցվածքի վրա։ Ըստ հրապարակման՝ պատգամավորին, կնոջը, որդուն ու հարսին հունիսի 17-ին հրավիրել էին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար:

Բացի այդ, ԴԱՀԿ-ն կալանք է դրել պատգամավորին պատկանող գույքի վրա՝ 755 մլն դրամի (մոտ 1 մլն 960 հազար դոլար) չափով։ Նման միջոց է կիրառվել նաև նրա կնոջ՝ Գայանե Սողոմոնյանի ավելի քան 43 մլն դրամ (գրեթե 112 հազար դոլար) ավանդների նկատմամբ։

Մայիսի 12-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը հայտնել էր, որ երկու անգամ հանդիպել է Զաքարյանի հետ՝ գործող իշխանությանն անվստահություն հայտնելու հարցով։ Գալստանյանի խոսքով՝ պատգամավորը չի հրաժարվել գործընթացին միանալուց։ Միևնույն ժամանակ՝ Զաքարյանը հունիսին չի պաշտպանել ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությունը՝ ընդունելու կառավարության հրաժարականի մասին հայտարարություն։

telegram
Tags: Իշխան ԶաքարյանՀայաստանքրեական գործի կարճում

Առնչվող Նորություններ

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների քայլերը դատապարտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը...

Արձանագրվել է 45 հետցնցում․ ՆԳՆ-ն՝ երկրաշարժի հետևանքների և հետցնցումների մասին

Ծեծկռտուքի ընթացքում վայր է ընկել նկուղային հատված և մահացել․ ՆԳՆ-ն՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցածի մասին

07 Հունիս 2025 21:57

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Կոմիտասի պողոտայում գործող «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ տեղի ունեցած դեպքի մասին, որի հետևանքով տղամարդ էր...

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

Տեր-Պետրոսյանը դատապարտել է եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների ոտնձգությունը

07 Հունիս 2025 18:49

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և խստիվ դատապարտել Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ գործող իշխանությունների...

Ազգային ժողովի շենքի մոտ քաղաքացին սպառնացել է հրկիզել իրեն

Հայաստանում ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ. հունիսի 7-ին. Սիմոնյան

07 Հունիս 2025 15:52

Ազգային ժողովի ընտրությունները Հայաստանում կկայանան 2026թ. հունիսի 7-ին, Տելեգրամում գրել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հաջորդ...

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

Հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից. Դավիթ Համբարձումյան

07 Հունիս 2025 15:00

Ես հայ տղամարդ եմ ու զերծ եմ անառողջ ամբիցիաներից, Ֆեյսբուքի իր էջում գրել է Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը, որը...

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

«Պատիվ ունեմ»-ը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին իմփիչմենթի շրջանակներում առաջադրել է որպես վարչապետի թեկնածու

07 Հունիս 2025 13:24

«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում Մասիս քաղաքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին առաջադրել է վարչապետի պաշտոնի թեկնածու, հայտարարել է խմբակցության...

Ավելին
  • Լուրեր
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57
Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները

ՆԳՆ-ն հերքել է վարչապետի ավտոշարասյան վթարի մասին տեղեկությունները

08 Հունիս 2025 20:56
ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

ԶԼՄ-ն հայտնել է Նիկոլ Փաշինյանի շարասյան՝ Սյունիքում վթարի ենթարկվելու մասին

08 Հունիս 2025 20:14
Կրոնական հանդուրժողականությունը կարևոր է տարածաշրջանի կայունության համար․ Փաշինյան

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

08 Հունիս 2025 19:52
Սպիտակ տունը Թրամփ-Մասկ հեռախոսազրույց է նախապատրաստում՝ փորձելով վերջ դնել նրանց վեճին․ Politico

Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփն առաջիկա օրերին չի պլանավորում խոսել Մասկի հետ

08 Հունիս 2025 19:31
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

08 Հունիս 2025 18:28
Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

Ո՞րն է վիրավորանքի, զրպարտության հրապարակումները հեռացնելու օրինագծի նպատակը

08 Հունիս 2025 17:30
Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

Պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները 15 մեդալ են նվաճել

08 Հունիս 2025 16:08
Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

Երևանում կկայանա Symphony of Jazz համերգ

08 Հունիս 2025 15:10
Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

Ցույցերի ֆոնին Թրամփի վարչակազմը Լոս Անջելես կուղարկի Ազգային գվարդիայի 2000 մարտիկի

08 Հունիս 2025 13:40
Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

Աշոցքում բրուցելոզով վարակված կենդանիներ կան․ պատգամավոր

08 Հունիս 2025 12:15
«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

«Ընտրակեղծիքի հիմնադիր», «պարտության սիմվոլ»․ Փաշինյանն ու Սիմոնյանը՝ Տեր-Պետրոսյանի մասին

08 Հունիս 2025 11:14
Տարադրամի փոխարժեքը մայիսի 17-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 10:47
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 27-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հունիսի 8-ին

08 Հունիս 2025 07:36
Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

Դևիդ Բեքհեմը կարժանանա ասպետական տիտղոսի. ԶԼՄ

07 Հունիս 2025 23:01
Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել
Աշխարհում

Մոսկվայի պահեստային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել

08 Հունիս 2025 22:48

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները մարել են Մոսկվայի Պերմսկայա փողոցի վարչական-պահեստային համալիրում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ,...

ԿարդալDetails
Աշխարհում

Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է արգելել Գրետա Թունբերգին տեղափոխող նավին վայրէջք կատարել Գազայի ափին

08 Հունիս 2025 21:57

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրամայել է արգելել շվեդ բնապահպանական ակտիվիստ Գրետա Թունբերգի «Մադլեն» նավին մոտենալ Գազայի հատվածի ափերին։ «Իսրայելի...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ