Ոստիկանությունից մանրամասներ են հաղորդել նախօրեին զինված տղամարդու կողմից Մասիսի համայնքապետարան ներխուժելու դեպքի առնչությամբ։
«Տղամարդն առանց համարանիշի մեքենայով մոտեցել է Մասիսի քաղաքապետարան, մտել ներս և բարձրացել 4-րդ հարկ։ Նա կոտրել է Մասիսի համայնքապետի աշխատասենյակի դուռը և մտել ներս։ Ոստիկանության կողմից տարհավել են շենքում գտնվող քաղաքացիները։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բանակցություններ են վարել տղամարդու հետ, որը նռնակ է նետել տնօրենի աշխատասենյակի պատուհանից։ Այնուհետև տեղի է ունեցել հատուկ գործողություն և շենքի ներսում հայտնաբերել են 36-ամյա Էդուարդ Մարգարյանի դին՝ գլխի հրազենային վնասվածքով։ Նա ինքնասպան էր եղել»,-նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Երևանում մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախման հետևանքով կա տուժած
Երևանի Սասունցի Դավիթ փողոցում բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց, հայտնել են ՆԳՆ փրկարար...