Դատարանի որոշմամբ պրոդյուսեր Արմեն Գրիգրոյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել է, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար»։