Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կիլոմետին «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաների բախման հետևանքով վարորդներից մեկը մահացել է, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին։ Վարորդները և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից, նշել է ծառայությունը։
Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։