Արագածոտնի մարզի Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կա զոհ ու 3 տուժած, հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության՝ դեպքի մասին ահազանգը ստացվել է ժամը 16:31-ին։ Նշվում է, որ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz և Mini Cooper մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է։
Երեք տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն։
ՆԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ Հայաստանում 2025-ի առաջին 3 ամիսներին՝ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը, մարմնական վնասվածքի և մահվան ելքով 989 ճանապարհատրանսպորտային վթար է գրանցվել, ինչի հետևանքով զոհվել է 61 մարդ։ Ընդ որում՝ 2025-ի առաջին երեք ամիսներին ՃՏՊ-ներից վիրավորվել է 1403 մարդ։