Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում հրդեհի հետևանքով քաղաքացի է հոսպիտալացվել, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ ահազանգն ստացվել է հունիսի 2-ին՝ ժամը 03:35-ին։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր թաղամասի Շիրազի փողոցի երկհարկանի տներից մեկի 1-ին հարկում։
Գերատեսչության փոխանցմամբ՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 03։55-ին, մարվել՝ 04։30-ին: Այրվել է հյուրասենյակը (մոտ 20 քմ՝ գույքով), մասամբ ջերմահարվել ու վնասվել են սանհանգույցի դուռն ու 2-րդ հարկի պատուհանները։