Մայիսի 2-ին` ժամը 09:12-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից 12 կմ հարավ տեղակայված հատվածում երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացել են Երանոս և Սարուխան գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ, հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Երկրաշարժի օջախի 10 կմ խորությամբ է, 2,0 մագնիտուդով, հավելել են ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Մայիսի 1-ին Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք երկրաշարժ էր տեղի ունեցել, որն զգացել էին Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Սարուխան, Լանջաղբյուր և Գեղարքունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։