Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի մոտ ապրիլի 29-ին՝ ժամը 10:13-ին, բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ Ford, Opel, Gaz, Mercedes-Benz և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան, հայտնում է ՆԳՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 5 անձ, այդ թվում՝ 3 փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է։
Նշվում է, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Նշվում է, որ մեկ մարդու կյանք փրկել չի հաջողվել: