Երևանում ապրիլի 19-ին 16-ամյա տղայի են սպանել, կա երկու վիրավոր, որոնց տեղափոխել են բժշկական կենտրոն, գրում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ տղային մահացած վիճակում «Միքայելյան վիրաբուժության կենտրոն» են տեղափոխել սովետական արտադրության երկու ավտոմեքենայով, բայց նրան տեղափոխողները հիվանդանոցի ընդունարանի մոտից հեռացել են։
Սպանությունը տեղի է ունեցել Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ՝ 5-րդ փողոցի տների մոտ, ուր արնանման հետքեր են հայտնաբերվել, հավելել է կայքը։
««Ուիգմոր» ԲԿ-ի բժիշկները, ուր հոսպիտալացվել են վիրավորները, հայտել են, որ նրանք գտնվում են հետազոտման փուլում և չեն կարող կատարվածի մասին բացատրություն տալ։ «ԲԿ-ից ոստիկանները Երևանի քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ»,- ասված է հրապարակման մեջ։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը, դեպքի մասնակիցների ամբողջական տվյալները։