«Արմենիա» բժշկական կենտրոնում բուժում ստացող արցախցի տղամարդը հիվանդասենյակի պատուհանից ցած է նետվել և մահացել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 26-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում։ Ոստիկաններն ու պարեկները նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են բուժառու, Կոտայքի մարզում հաշվառված 61-ամյա Գարեգին Ա-ի դին:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածն Արցախից էր բռնագաղթել, ցած է նետվել 5-րդ հարկի թիվ 8-րդ հիվանդասենյակի պատուհանից: Նրան դրսում հայտնաբերել է «Աղեստամոքսային» բաժանմունքի վարիչ Տիգրան Սերոբյանը:
Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Երևանում ավտոմեքենա է պայթել, վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է․ ԶԼՄ
Հուլիսի 20-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, Երևանում Infinity մակնիշի ավտոմեքենա է պայթել, վարորդի՝ 52-ամյա Արմեն Պ․-ի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են...