Գերմանիայի Մյունխեն քաղաքում ավտոմեքենայով մարդկանց ամբոխի մեջ մխրճված անձը բերման է ենթարկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով DPA գործակալությանը։
Նշվում է, որ Աֆղանստանի 24-ամյա քաղաքացին կասկածվում է 39 մարդու սպանության փորձի մեջ։ Իրավապահների տվյալներով՝ կասկածյալը Գերմանիայում օրինական էր բնակվում և իրեն պատկանող ավտոմեքենայով է կատարել վրաերթը։
Այսօր ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած պատահարի հետևանքով 36 անձ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա։
Գերմանիայի Մյունխեն քաղաքում փետրվարի 13-ին ավտոմեքենան մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ինչի հետևանքով 15 մարդ էր վիրավորվել։