Հունվարի 28-ին Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող կահույքի արտադրամասի պահեստային հատվածում հրդեհ է բռնկել, հաստատվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գերատեսչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է ժամը 15:42-ի սահմաններում։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ժամը 17։30-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» աստիճան, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատների ևս 4 մարտական հաշվարկ։