Թբիլիսիի «Լիլո» մեծածախ շուկայի երկհարկանի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնել է Sputnik Georgia-ն։
Հրդեհի վայր է մեկնել ութ հրշեջ խումբ։
Նշվում է, որ հրդեհի վայրում կան պահեստ, խանութներ, ուր վաճառվում է հագուստ և սպասք։
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկացրել է, որ բոլոր հաճախորդներն ու վաճառողները տարհանվել են։