Ստամբուլում մարդատար ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
ԶԼՄ-ների նախնական տեղեկություններով՝ 3 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել։
Տուժածները հոսպիտալացվել են, տեղեկացրել են ԶԼՄ-ները։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ոստիկանության, հրշեջների և շտապօգնության բրիգադները։