Մասիս քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով կան հոսպիտալացվածներ, տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Գերատեսչության տվյալներվ՝ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շ․ Մ․, ծնված 2005 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։
«Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ա․ Գ․-ն (ծնված 2006 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։