Գեղարքունիքի մարզի Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի պայթյունի հետևանքով մարմնական այրվածքներ ստացած Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը։
Նշվում է, որ պայթյունի հանգամանքները դեռևս չեն պարզվել։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Մարտունի քաղաքի եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով եկեղեցու հոգևոր հովիվը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Պայթյունի հետևանքով վնասվել էր հովվատան մուտքի դուռը, ինչպես նաև լուսամուտի ապակին։