Ձմերուկի կամ սեխի կեղևներում կան նաև օգտակար նյութեր, Doctorpiter.ru-ի հետ զրույցում նշել է գաստրոէնտերոլոգ Ալեքսանդրա Յակովլևայը։
Նրա խոսքով՝ ձմերուկի և սեխի կեղևները պարունակում են մագնեզիում, կալիում, մեծ քանակությամբ մանրաթել։
«Դիետիկ մանրաթելը նորմալացնում է մարսողական համակարգի աշխատանքը, խթանում է աղիների շարժունակությունը, օգնում է պայքարել փորկապության դեմ։ Մանրաթելն ի վիճակի է նաև դանդաղեցնել շաքարի կլանման գործընթացները»,-բացատրել է նա։
Բացի այդ, հետազոտության արդյունքների համաձայն, ձմերուկի որոշ սորտերի կեղևները ցիտրուլին են պարունակում:
«Այս նյութը խթանում է արյան մատակարարումը և բարենպաստ ազդեցություն է ունենում անոթների տոնուսի վրա։ Ցիտրուլինը աջակցում է երիկամներին և նպաստում վնասակար նյութերի դուրսբերմանը: Օրգանիզմում այն նաև վերածվում է մեկ այլ ամինաթթվի՝ արգինինի,որը բարձրացնում է մարդու տոկունությունը, արագացնում մկանների աճը և ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ՝ ընդհուպ մինչև խոլեստերինի մակարդակի իջեցում և հիշողության բարելավում»,-ասել է մեր փորձագետը։