Իտալացի բժիշկները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին թոքերի օդափոխության սարք են նվիրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հանրային կապերի պատասխանատու Ծովինար Խաչատրյանը։
«Այս սարքը բավական հաջող կիրառում ունի Իտալիայում` նոր կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար: Սրանով ավելի հարմար է, ինչպես նաև հնարավոր է հիվանդին նստեցնել, և նա կարողանում է ինքնուրույն ջուր խմել»,- գրել է Խաչատրյանը:
https://www.facebook.com/tsovinar.khachatryan.1/posts/4355176477855680