Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսին Ստամբուլում թույլ չեն տվել մտնել Chanel-ի բուտիկ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Հրապարակված տեսանյութերից երևում է, որ երբ Լոպեսը ցանկանում է մտնել խանութ, նրան հայտնում են, որ ներսում բազմամարդ է: Երգչուհին արձագանքել է, թե «խնդիր չկա», ու շարունակել շրջայցը Istinye Park առևտրի կենտրոնում:
Chanel-ից ավելի ուշ նրան ներս են հրավիրել, սակայն Լոպեսը մերժել է։
Փոփ աստղը օգոստոսի 3-ին համերգով է հանդես եկել Երևանում:
Թուրքիայում Լոպեսի համերգը կայացել է օգոստոսի 5-ին: