Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Վերին Լարսի անցակետով հացահատիկով բեռնված բեռնատարներն Հայաստան տեղափոխելու համար:
«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանից դեպի Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը կազմակերպելու համար Վերին Լարսի անցակետով, որի տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով: Մենք փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարման ուշացումները», – Օվերչուկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Հուլիսի 31-ի երեկոյան հայտնի էր դարձել, որ Վլադիկավկազ-Լարս ճանապարհով և Վերին Լարսի անցակետով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը արգելվել է սողանքի պատճառով: