• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
21 Հուլիս 2025 17:18
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Աուդիտ և հնարավոր ազատումներ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Տնտեսություն,
21 Հուլիս 2025 12:24
ShareShareShare
telegram

Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարման տակ անցած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ում նախատեսված է աուդիտ և հնարավոր կադրային փոփոխություններ՝ թոփ մենեջմենթում։ Այդ մասին ինքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Պետրոսյանը հայտնել է լրագրողներին՝ ընկերությունում իր աշխատանքի առաջին օրը: Նա նաև մեկնաբանել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը, որի մասին զգուշացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Պետրոսյանի հայտարարություններին անդրադարձել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:

Հնարավոր պաշտոնանկություններ ՀԷՑ-ում

Պետրոսյանը չի բացառել, որ աշխատանքից ազատվելու են ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ուղղության աշխատակիցները։ Նա հայտարարել է, որ «Ղազինյանը ձև չունի» մնալու իր պաշտոնին, քանի որ ՀԷՑ-ին, նրա խոսքով, «այս վիճակին հասցնողներից մեկն է»։ Նա Ղազինյանին դիմիմ գրելու և հեռանալու կոչ է արել, այլապես իր առաջին հրամանը լինելու է Ղազինյանին ազատելը՝ «վստահության կորստի հիմքով»։

«Ինչ վերաբերում է ազատումներին, ապա այս պահին մասսայական ազատումներ չեն նախատեսվում։ Ազատումներ կլինեն թոփ-մենեջմենթում, աշխատանքից կազատվեն մարդիկ, ովքեր ընկերությունը հասցրել են այն վիճակին, երբ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Բայց մենք հարգում ենք էներգետիկ համակարգի վաստակաշատ մասնագետների աշխատանքը, ովքեր պետք է ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը։ Ես նրանց խնդրում ու հորդորում եմ իրենց աշխատանքն իրականացնել պատշաճ և որևէ կերպ տուրք չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումներին»,- նշել է Պետրոսյանը։

Պետրոսյանը բացառել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ՀԷՑ-ի 7000 աշխատակցի նկատմամբ 2026-ի ընտրություններին ընդառաջ վերահսկողություն սահմանելու նպատակ ունեն։

«Վստահության կորստի հիմքով» իրեն աշխատանքից ազատելու հնարավորությունը մեկնաբանելով՝ Ղազինյանը հակադարձել է Պետրոսյանին։

«Իսկ ո՞վ ասաց, որ ես իրեն վստահում եմ։ Ես անձամփ իրեն ու իրենց իշխանությանը չեմ վստահում»,- ընդգծել է Ղազինյանը։

Նա տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում չի գրել ու չի պատրաստվում հետևել Պետրոսյանի կոչին։ Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ «բեսպրեդելի» միջոցով կարող են հասնել իր պաշտոնանկությանը, ավելին՝ իր դեմ նույնպես շինծու գործընթաց սկսեն։ Ղազինյանն առանց հիմքի սաբոտաժի հնարավորության վերաբերյալ Պետրոսյանի հայտարարությունը անվանել է «անբարոյականություն»։

Աուդիտ՝ ՀԷՑ-ում

Ըստ Պետրոսյանի՝ «ՀԷՑ-ի ղեկավար կազմի հայտարարությունները հակասում են իրենց իսկ աուդիտի տվյալների հետ»։

«Ես աուդիտ եմ իրականացնելու ՀԷՑ-ում՝ կապված ընկերության վերջին տարիների գործունեության հետ»,- հավելել է Պետրոսյանը։

Էլեկտրաէներգիայի սակագնի ճակատագիրը

Անդրադառնալով սակագնի հնարավոր փոփոխությանը՝ Պետրոսյանը նշել է, որ չի կարող այդ հարցին պատասխանել։ Միևնույն ժամանակ նա ո՛չ հաստատել, ո՛չ  հերքել է գների հնարավոր բարձրացումը։

«Սակագնի հարցը բացառապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման տիրույթում է։ Բայց որպես ժամանակավոր կառավարիչ, հարուցված վարույթի շրջանակներում, վեր եմ հանելու բոլոր այն գործոնները, ծախսերը, որոնց հիման վրա ՀԾԿՀ-ն որոշումներ կկայացնի ու կհրապարակի։ Ես չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց այն բխելու է օբյեկտիվ, իրական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ։ Հաշվի են առնվելու նաև տնտեսվարողի շահերը՝ իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված նաև ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ»,- շեշտել է նա։

Նրա խոսքով՝ սակագնի ձևավորման հաշվարկները կատարվելու են «ըստ օրենքի՝ բացառելով մեքենայությունները, հովանավորչությունները, կոռուպցիոն որոշումները»։

Ղազինյանը Պետրոսյանի խոսքերը մանիպուլյատիվ է որակել՝ ընդգծելով, որ նա չի կարողացել ֆիքսել, թե սակագինը առնվազն երկու տարի չի բարձրանալու։

Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը միտված օրենքները։

Կարդացեք նաև՝

«Պայքար՝ մեր ձևով». Երևանում հավաք ու երթ է անցկացվել՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել
telegram
Tags: ՀԷՑՌոմանոս Պետրոսյան

Առնչվող Նորություններ

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Հուլիս 2025 16:17

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 383,83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,40 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2025 09:37

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 21-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,58 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,88 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

«Վաճառեք՝ ինչ ուզում եք, բայց ոչ ազգային արժեքը»․ Գալուստ Գյուլբենկյանի կյանքի 7 կանոնները՝ բարերարի հիշատակի 70-ամյակին

20 Հուլիս 2025 19:25

70 տարի առաջ այս օրը՝ 1955 թվականի հուլիսի 20-ին, կյանքից հեռացավ գործարար, արվեստի գործերի կոլեկցիոներ և բարերար Գալուստ Գյուլբենկյանը: Մահվան...

«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

20 Հուլիս 2025 17:00

Հուլիսի 20-ին «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, բարերար Սամվել Կարապետյանն իր պաշտպանության խմբի միջոցով կալանավայրից ուղերձ է հրապարակել, որում խոսել է...

Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը BB- մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

19 Հուլիս 2025 15:52

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (Issuer Default Rating-IDR) BB- մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։...

Ավելին
  • Լուրեր
Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

21 Հուլիս 2025 17:04
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

21 Հուլիս 2025 16:48
Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

Բանգլադեշում ռազմաօդային ուժերի ինքնաթիռը բախվել է դպրոցի տարածքի. կա առնվազն 19 զոհ

21 Հուլիս 2025 16:44
Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հոկտեմբերի 26-ին

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ տվյալների

21 Հուլիս 2025 16:17
Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

Պեսկովն ընդգծել է Ադրբեջանում ռուսների նկատմամբ հարգանքի կարևորությունը

21 Հուլիս 2025 16:06
Զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունից 8 տուժած կա, քրվարույթ է հարուցվել․ ՔԿ

Խորխոռունու սպանության մեղադրյալ Սասուն Առուշանյանը կալանավորվել է երկու ամսով․ ՔԿ

21 Հուլիս 2025 15:35
Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

Չելյաբինսկում սկանդալ է հասունանում «Ռուսական համայնքի» շուրջ

21 Հուլիս 2025 14:56
Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

Օտարերկրացիներին թույլատրվել է այցելել Արցախ

21 Հուլիս 2025 14:35
ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

ԱՄՆ ԴՊՀ ղեկավար Փաուելին կասկածում են 2,5 միլիարդ դոլարի կոռուպցիայի մեջ

21 Հուլիս 2025 14:24
Վարչապետի մամուլի քարտուղարից գողացել են 50 հազար դոլարի զարդեր և այլ իրեր․ ԶԼՄ

ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը․ վարչապետի խոսնակ

21 Հուլիս 2025 14:11
Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

Սաբոտաժի մեղադրանքն առանց ապացույցի՝ անբարոյականություն է. Ղազինյանը՝ Պետրոսյանի խոսքերի մասին

21 Հուլիս 2025 13:05
«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

«Ռիբոկ» սպորտային ակումբում կատարվում են քննչական գործողություններ

21 Հուլիս 2025 12:59
Աուդիտ և հնարավոր ազատումներ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Աուդիտ և հնարավոր ազատումներ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում՝ ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

21 Հուլիս 2025 12:24
«Արդարությունն ու արդարադատությունը շուտով կվերականգնվեն»․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Կայուն խաղաղություն Բաքվի հետ» ու «հաղորդակցությունների բացում՝ օգուտով և առանց զոհերի». Սամվել Կարապետյանի տեսլականը

21 Հուլիս 2025 11:37
Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

Մոսկվայում և Մոսկվայի մարզում հորդառատ անձրևներ են

21 Հուլիս 2025 11:22
Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Հակասահմանադրական է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը՝ Փաշինյանի հայտարարության մասին

21 Հուլիս 2025 10:45
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի բանակցություններն ավարտվել են առանց առաջընթացի. ԶԼՄ

Գազայում շուրջ 85 մարդ է զոհվել սննդի սպասման կետում

21 Հուլիս 2025 10:39
Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

Ուղիղ․ Ռոմանոս Պետրոսյանը ժամանակավոր կառավարչի կարգավիճակով ՀԷՑ-ում է

21 Հուլիս 2025 10:38
Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն

Իրանը և Ռուսաստանը Կասպից ծովում եռօրյա ծովային զորավարժություններ կանցկացնեն

21 Հուլիս 2025 10:10
Իրանը համաձայնել է բանակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ

Իրանը համաձայնել է բանակցել Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ

21 Հուլիս 2025 09:54
ՀԷՑ-ը հայտնել է հոսանքի ժամանակավոր դադարեցման մասին

ՀԷՑ-ը հայտնել է հուլիսի 22-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային ընդհատումների մասին

21 Հուլիս 2025 09:49
Տարադրամի փոխարժեքը հուլիսի 5-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

21 Հուլիս 2025 09:37
Ուղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը

Ուղիղ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը

21 Հուլիս 2025 09:21
Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

Լևոն Արոնյանը՝ Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող

21 Հուլիս 2025 09:00
Եղանակը Հայաստանում և Արցախում մարտի 28-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 21-ին

21 Հուլիս 2025 07:30
Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

Ջազմեն Լևոն Մալխասյանը ելույթ կունենա Արամ Խաչատրյան համերգասրահի տանիքին

21 Հուլիս 2025 00:29
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքի գումարած նիստի մասին

Գեղարքունիքի մարզում 2,4 մագնիտուդով երկրաշարժ տեղի է ունեցել

21 Հուլիս 2025 00:17
ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

ՖԻԴԵ-ն Աղասի Ինանցին պարգևատրել է հատուկ հուշամեդալով

20 Հուլիս 2025 23:47
Որպես իրավաբան կասեմ՝ վեհարանը պետք է փակ լինի իրավապահների համար․ Վարդևանյան

Գործադիր իշխանության ղեկավարը պաշտոնապես հայտարարում է եկեղեցու և վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին․ Արամ Վարդևանյան

20 Հուլիս 2025 23:28
Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

Արփինե Սարգսյանն Աշտարակ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել

20 Հուլիս 2025 22:47
Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ
Տարածաշրջան

Նոր «միջանցքների» ստեղծումը չպետք է խախտի Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությունը. Իրանի ԱԳՆ

21 Հուլիս 2025 17:04

Հարավային Կովկասում նոր «անցումների և միջանցքների» ստեղծումը որևէ դեպքում չպետք է խախտի տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, հայտարարել է...

ԿարդալDetails
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին
Քաղաքականություն

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են անօրինական ներգաղթյալների փոխադարձ արտահանձնման մասին

21 Հուլիս 2025 16:48

Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են երկու երկրներում անօրինական բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիր, հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Փաստաթուղթը...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ