ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի դեմ պայքարելու է «շատ բարեկամաբար», հայտնում է Reuters-ը։
Նա Քարնեգի Մելոնի համալսարանում կայացած էներգետիկ գագաթնաժողովում նաև հայտարարել է, որ կարող են ձեռք բերվել նաև այլ առևտրային համաձայնագրեր այդ թվում՝ հնարավոր է Հնդկաստանի հետ:
ԱՄՆ-ն աշխարհի երկրների մեծ մասի, այդ թվում՝ Հայաստանի համար կիրառվել էր 10 տոկոս մաքսատուրք։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանել էր, որ դա կհանգեցնի հայկական ապրանքների գների բարձրացմանն ԱՄՆ շուկայում, ինչը կազդի դրանց մրցունակության վրա։ Չինաստանն ԱՄՆ-ին պատասխանել էր 34% հայելային մաքսատուրքերով։
Թրամփը ներմուծման ավելացված մաքսատուրքերի սահմանումը հուլիսի 9-ից տեղափոխել էր օգոստոսի 1-ը: