• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
15 Հուլիս 2025 20:47
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

Տնտեսություն,
15 Հուլիս 2025 14:42
ShareShareShare
telegram

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գրասենյակում հուլիսի 15-ին տեղի է ունեցել փակ հանդիպում՝ դեպի Ռուսաստան հայկական ծաղիկներ արտահանողների հետ, ովքեր հուլիսի 9-ից ակցիաներ են իրականացնում՝ պետական կառույցներից պահանջելով լուծում տալ ՌԴ-ի կողմից կիրառած արտահանման արգելքին։

Ակցիա իրականացնող տնտեսվարողներին ընդունել է ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանը։ Զվարթնոց համայնքի բնակիչ, ծաղկի արտահանմամբ զբաղվող Արտակ Թովմասյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ իրենց ոչ բոլոր հարցերն են բավարար պատասխաններ ստացել։

Նա ընդգծել է, որ մինչ պետական մարմինը բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, ծաղիկներ արտահանողներն ամեն օր վնասներ են կրում։

«Օրինակ՝ չի գոհացրել արձագանքը՝ կապված գյուղացիների ջերմոցների հետ։ Գյուղացիները խնդիր ունեն՝ չեն կարողանում ապացուցել, որ ջերմոցն իրենցն է, ինչի հետևանքով չեն կարողանում ծաղիկ արտահանել, ինչպես նաև վարձակալության տալ ջերմոցը։ Բացի այդ, ջերմոցների չափանիշները ստուգելու պայմանավորվածություն է ձեռք բերվել, բայց ՍԱՏՄ-ն չի կարող կարճ ժամանակում բոլորին ստուգել, իսկ զուգահեռ՝ մարդիկ ծաղիկ են թափում»,- նշել է նա։

Տնտեսվարողը հավելել է, որ ծաղիկները ֆիտոսանիտարական ստուգումներ են անցնելու, սակայն, նրա խոսքով, այնպիսի չափանիշներ են սահմանված, որ արդյունքը բացասական է լինելու։ Նա նշել է, որ խնդիրը քաղաքական բնույթ ունի, քանի որ ՌԴ-ն, իր խոսքով, համատարած արգելք է սահմանել Հայաստանից ՌԴ ծաղիկ արտահանողների համար։

ՍԱՏՄ ղեկավարն ավելի ուշ ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրել է, որ արգելքը քաղաքական որևէ բաղադրիչ չունի։ Նա Ռուսաստանի դիրքորոշման երկու պատճառ է նշել՝ ծաղկի վատ որակ և արտահանում՝ անհայտ ծագման ընկերությունների միջոցով։

«Ծաղկի մեր հիմնական շուկան ՌԴ-ն է, բայց բոլոր երկրների դեպքում գործում են նույն ստանդարտները։ Մեր արտադրողների արտադրանքի մեջ կա վնասատուների, հիվանդությունների խնդիր, և մենք նրանց բացատրել ենք, որ այսուհետ բուսասանիտարական հավաստագրերը տրվելու են ստուգումներ անցնելուց հետո, միայն այդ խնդիրների բացակայության դեպքում։ Սա նորմալ պահանջ ու պայման է»,- ընդգծել է ղեկավարը։

Նա մանրամասնել է, որ տարիներ շարունակ հայ արտադրողներն անհայտ ծագման ընկերությունների միջոցով ծաղիկ են արտահանել ՌԴ, ինչը հանդիպմանը չեն հերքել։ Պետրոսյանն ընդգծել է, որ այդ ընկերությունների թվում նաև նավթ վերամշակող կազմակերպություն են գտել, որը որևէ առնչություն չի ունեցել ծաղիկների արտադրության հետ։

«Բայց եկավ մի օր, երբ ընդունող երկիրը հայտարարեց՝ բավական է»,- ասել է Պետրոսյանը՝ շեշտելով, որ խոսքը 78 ընկերության մասին է, որոնց ֆիտոսանիտարական հավաստագիր չի տրամադրվել։

Պետրոսյանը հավելել է՝ եթե արտադրողը ՌԴ շուկային ոչ համապատասխան արտադրանք է տալիս, ոչ ոք մեղավոր չէ, այդ թվում՝ ընդունող երկիրը։

«Ոչ ոք չի կարող գնալ ու ՌԴ շուկային ստիպել, ասել, ոչ՝ դու պետք է «բռակ» կամ հիվանդ արտադրանք ընդունես։ Մեծ հաշվով՝ սխեման հետևյալն է․ հայկական կողմն ապրանք է արտադրում, վաճառում ռուսական կողմի որևէ կազմակերպության։ Մենք չենք կարող վերահսկել՝ այն արդյոք գործո՞ւմ է, նա՞վթ է վերամշակում, թե՞, ենթադրենք, ծիրանի վաճառքով է զբաղվում։ Եվ երբ ՌԴ-ում 180 օր հետո ներմուծված ապրանքի վճարները փոխանցելու ժամանակն է գալիս, ոչ ոք դա չի անում, ինչը մտահոգել է ռուսական կողմին»,- հստակեցրել է ղեկավարը՝ չբացառելով, որ ռուսական կողմը կարող է նաև իրավական գործընթաց սկսել։

Որպես լուծում՝ ՍԱՏՄ ղեկավարը տնտեսվարողներին առաջարկել է հետևողական լինել ջերմոցների նկատմամբ, իրենց արտադրանքի հետ կապված բուժումներ սկսել։ Միևնույն ժամանակ նա տեղեկացրել է, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ՍԱՏՄ մարզային կենտրոնների բուսասանիտարները տեղական ջերմոցներում աուդիտ են սկսելու։

«Որտեղ կլինեն խնդիրներ, իրենց ֆիտոսանիտարական սերտիֆիկատ չի տրվի։ Ում մոտ խնդիր չի լինի, մենք ամենօրյա ռեժիմով ռուսական կողմին նամակ ենք ուղղելու և խնդրելու ենք հնարավոր չափով թույլատրել արտահանում իրականացնել»,- եզրափակել է Պետրոսյանը։

«Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսի 3-ին հայտնել էր, որ Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ ավելի հաճախ են հայտնաբերում «ԵԱՏՄ երկրների համար վտանգավոր» արտադրանք, որը ենթակա է կարանտինային վերահսկման։ «Ռոսսելխոզնադզոր»-ը նամակ էր ուղղել Հայաստանի վերահսկող մարմիններին՝ հորդորելով ուժեղացնել վերահսկողությունն ու ձեռնարկել համապատասխան միջոցներ, հակառակ դեպքում՝ հունիսի 16-ից կարող են ժամանակավոր սահմանափակումներ մտցվել Հայաստանից ՌԴ ծաղկի մատակարարումների վրա։

Հուլիսի 9-ին ծաղկեգործները բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության մոտ՝ բարձրաձայնելով արտահանման խնդիրների մասին։ Նրանք հայտարարել էին, որ վարչապետի աշխատակազմին դիմում են ներկայացրել, որի նպատակն է պարզել, թե որտեղից են արտահանման խնդիրներ առաջացել։ Հուլիսի 11-ին ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ առաջիկայում աշխատանքային այցով ՀՀ կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Հուլիսի 14-ին տնտեսվարողներն ակցիայով կրկին բարձրաձայնել էին խնդրի մասին։

Աննա Բադալյան

telegram
Tags: արտահանումծաղիկՌԴՏիգրան Պետրոսյան

Առնչվող Նորություններ

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

15 Հուլիս 2025 19:39

Ռուսական շուկայում խախտումներով հայկական կոնյակների մասնաբաժինը 2025 թվականի մայիսին 80%-ից հասել է 85%-ի, գրում Է ՏԱՍՍ-ը։ Գործակալության տվյալներով՝ այդ մասին...

Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների

15 Հուլիս 2025 16:23

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 15-ին, կազմել է 384,12 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0,02 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

15 Հուլիս 2025 15:21

Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

15 Հուլիս 2025 14:06

Տարադրամի փոխարժեքը հունիսի 28-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

15 Հուլիս 2025 09:39

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 15-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,68 դրամ միջին գնով, վաճառում՝ 386,90 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թուրքի ու պարսիկի ծաղիկն է գնացել այստեղից, տղամարդկություն ունեցեք՝ ասացեք՝ չի կրկնվելու

Թուրքի ու պարսիկի ծաղիկն է գնացել այստեղից, տղամարդկություն ունեցեք՝ ասացեք՝ չի կրկնվելու

14 Հուլիս 2025 22:13

Ավելին
  • Լուրեր
Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

15 Հուլիս 2025 20:22
Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)

Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)

15 Հուլիս 2025 19:58
ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

ՌԴ-ն հայտնել է խախտումներով հայկական կոնյակի մասնաբաժնի մինչև 85% աճի մասին

15 Հուլիս 2025 19:39
ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Սարատովում ադրբեջանական դրոշներով մեքենայի վտանգավոր երթևեկության կապակցությամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Սարատովում ադրբեջանական դրոշներով մեքենայի վտանգավոր երթևեկության կապակցությամբ

15 Հուլիս 2025 18:53
Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

Հույսեր, գաղտնիքներ, հիշողություններ և պատմություն․ «Ոսկե ծիրանի» դիտարժան ընտրանին

15 Հուլիս 2025 18:24
Վստահ եմ՝ իմ և Մախաչովի մենամարտը տեղի կունենա․ Արման Ծառուկյան

Օգոստոսի 1-ից Երևանում կգործի միասնական վճարային համակարգ՝ երեք վճարման մեթոդներով

15 Հուլիս 2025 18:19
ԱԺ պատգամավորները երաշխավորել են 8 ամսական երեխայի մորը խափանման միջոցը փոխելու համար

ԱԺ պատգամավորները երաշխավորել են 8 ամսական երեխայի մորը խափանման միջոցը փոխելու համար

15 Հուլիս 2025 17:27
Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնի Սիբիրում կայանալիք ներկայացումները չեղարկվել են

Ադրբեջանի ռուսական դրամատիկական թատրոնի Սիբիրում կայանալիք ներկայացումները չեղարկվել են

15 Հուլիս 2025 17:03
Տարադրամի փոխարժեքը նոյեմբերի 16-ին հայաստանյան բանկերում

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 15-ին՝ ըստ ԿԲ տվյալների

15 Հուլիս 2025 16:23
Շանը մեքենայից կապած քարշ տվող քաղաքացին ձերբակալվել է․ ՆԳՆ

Շանը մեքենայից կապած քարշ տվող քաղաքացին ձերբակալվել է․ ՆԳՆ

15 Հուլիս 2025 16:04
Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները բանակցություններ են վարել Չինաստանում

15 Հուլիս 2025 15:40
Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

Ծաղիկը թափելու եզրին է, ասում են՝ վկայական պետք է հանես․ ծաղկեգործ

15 Հուլիս 2025 15:21
Ադրբեջանում ավելի քան 4000 անօրինական միգրանտ է ձերբակալվել

Ադրբեջանում ավելի քան 4000 անօրինական միգրանտ է ձերբակալվել

15 Հուլիս 2025 15:05
Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

Պատերազմը քիչ հավանական է․ Հայաստանն ու Ադրբեջանը միավորվում են՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար. The Telegraph

15 Հուլիս 2025 14:58
Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

Ծաղիկների արտահանման արգելք՝ դեպի ՌԴ․ ՍԱՏՄ-ն նշել է պատճառները և հայտարարել աուդիտ սկսելու մասին

15 Հուլիս 2025 14:42
ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի բացումը (ուղիղ)

ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի բացումը (ուղիղ)

15 Հուլիս 2025 14:32
ՀԱՄԱՍ-ի արդարադատության նախկին նախարարն սպանվել է․ Al Jazeera

ՀԱՄԱՍ-ի արդարադատության նախկին նախարարն սպանվել է․ Al Jazeera

15 Հուլիս 2025 14:27
Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Հայ զինվորականները դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

15 Հուլիս 2025 14:19
Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

Մեզ ոչ բոլոր պատասխաններն են գոհացրել․ ծաղկեգործը՝ ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մասին

15 Հուլիս 2025 14:06
Ծաղկեգործները հայտնում են ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մանրամասները (ուղիղ)

Ծաղկեգործները հայտնում են ՍԱՏՄ-ում տեղի ունեցած հանդիպման մանրամասները (ուղիղ)

15 Հուլիս 2025 13:40
Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել․ ԶԼՄ

Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել․ ԶԼՄ

15 Հուլիս 2025 13:02
Etihad Airways-ը հայտնել է 7 նոր ուղղությամբ, այդ թվում՝ դեպի Երևան թռիչքների մեկնարկի մասին

Etihad Airways-ը հայտնել է 7 նոր ուղղությամբ, այդ թվում՝ դեպի Երևան թռիչքների մեկնարկի մասին

15 Հուլիս 2025 12:21
Սամվել Կարապետյանի նկատմամբ «գործընթացը» քաղաքական հետապնդում է․ փաստաբան

Փաստաբանը Սամվել Կարապետյանի կալանքը վերացնելու վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին

15 Հուլիս 2025 12:04
Ադրբեջանական զինուժը մեծ հետախուզական աշտարակ է կանգնեցրել Նոյեմբերյանի սահմանագոտում

Ադրբեջանական զինուժը մեծ հետախուզական աշտարակ է կանգնեցրել Նոյեմբերյանի սահմանագոտում

15 Հուլիս 2025 11:59
Երևանում մեկնարկել է  «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը

15 Հուլիս 2025 11:35
Հայաստանում երբևիցե գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում

Հայաստանում երբևիցե գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Մեղրիում

15 Հուլիս 2025 11:23
Իրանը քննադատում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցության համար

Իրանը քննադատում է Ադրբեջանին Իսրայելի հետ համագործակցության համար

15 Հուլիս 2025 10:53
ԵՄ-ն «Գլոբալ դարպասներ»-ի շրջանակում ՀՀ-ին տրամադրվող աջակցությունը կմեծացնի մինչև 2,5 միլիարդ եվրո

ԶԼՄ-ն հայտնել է, թե ինչով էր պայմանավորված Փաշինյանի հրատապ այցը Բրյուսել

15 Հուլիս 2025 10:51
Սուդանում հարձակման հետևանքով 48 մարդ է զոհվել

Սուդանում հարձակման հետևանքով 48 մարդ է զոհվել

15 Հուլիս 2025 10:46
Այն տեղեկությունները, որոնք իմացանք, մտահոգիչ են. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի շինծու դատավարությունների մասին

Փաշինյանը հրաժարվել է միջնորդել Թրամփին Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու համար․ ԶԼՄ

15 Հուլիս 2025 10:24
Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին
Քաղաքականություն

Անելու ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտնել է քաղաքական թիմի ձևավորման մեկնարկի մասին

15 Հուլիս 2025 20:22

ԿարդալDetails
Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)
Հասարակություն

Կարեն Բեքարյանի «Ճոճանակ-2» գրքի շնորհանդեսը (ուղիղ)

15 Հուլիս 2025 19:58

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ