Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) մտադիր է իր կրթական նախաձեռնություններն ու զարգացման ծրագրերը տարածել ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիսում, գործարկելով COAF Smart կենտրոնը և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրը:
Կառավարության հուլիսի 10-ի նիստում նախագծի իրականացման համար պաշտոնապես հատկացվել է 57,7 հա հողատարածք:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախագիծն սկսել են մի քանի տարի առաջ. գործընկերների հետ մի քանի անգամ այցելել են Սյունիքի մարզ՝ տեղանքը որոշելու, և ինքն ուրախ է, որ արդեն այն փուլում են, երբ հողի հատկացումն է իրականացվում։
«Երեք տարեկանից սկսած՝ մի քանի հազար երեխայի տրվելու է տեխնոլոգիական հմտությունների, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացման հնարավորություններ։ Հատկապես 18 տարեկանից բարձր մասնակիցների համար ստեղծվելու են մասնագիտական ուսուցման նախադրյալներ։ Կարծում եմ՝ ստեղծվող համալիրը լինելու է շատ լավ հավելում նախադպրոցական տարիքից սկսած մինչև մասնագիտական ուսուցում՝ ընդլայնելու Գորիսի երիտասարդների և երեխաների սովորելու հնարավորությունները»,- ասել է Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։