ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է 384,81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,37 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 441,42 դրամ (նվազել է 0,38 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4,90 դրամ (նվազել է 0,01 դրամով):