Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ ստվերային շրջանառության ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առևտրի և շինարարության ոլորտներին։ Այս մասին նա հայտնել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նիստը հեռարձակվել է Armenia Today-ի YouTube-յան ալիքում։
«Եթե փորձենք այս երկու ոլորտն առանձնացնել, հիմնականում իրենք են լինում ստվերում և իրենք են լինում ռիսկային, բայց դա չի նշանակում, որ մենք զգոնությունը կորցնում ենք նաև մյուսների նկատմամբ»,- նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը ռիսկային համակարգը թիրափավորելիս փորձում է չափանիշներն այնպես ձևավորել, որ բոլոր ոլորտներին էլ անդարդարձ լինի:
«Որպեսզի զգոն լինեն մեր հարկ վճարողները», – նշել է կոմիտեի նախագահը: